Մեր պատմությունը
«Նյու Էյջ» խմբի առաքելությունն է մեր երկրում կառուցել շինություններ, որոնք կբարելավեն մեր հայրենակիցների կյանքը։
Արժեքները
⦿ Ազնվություն
Ազնվությունը գերակա է բիզնես շահին մեր գործունեության բոլոր ոլորտներում։
⦿ Աշխատանք
Շուրջ 15 տարվա անտրտունջ աշխատանքի արդյունքում ենք հասել այօրվա ցուցանիշներին
⦿ Հարգանք
Մենք հավատում ենք որ միմիայն փոխադարձ հարգանքի պարագայում կարող են կյանքի կոչվել կարևորագույն նախագծերը։
Նշանակալի Նախագծեր
Արգիշտի 7/10, 7/13 նորակառույցներ
Այս երկու նորակառույցները Գլենդել Հիլզ թաղամասի առաջին կառուցներից են, որոնց ճարտարապետություննը, նախագծումն ու կառուցումը իրագործվել է խմբի անդամ ընկերությունների կողմից։
Շինարարական աշխատանքները ընթացել են 2021-2024 թվականներին։
Բոլոր բնակարանները վաճառված են։
Նորակառույց Գյումրիում
Գյումրու Գարեգին Նժդեհ 9/5 հասցեում կառուցված նորակառույց շենքը քաղաքին առաձնահատուկ կոլորիտ է հաղորդում։ Այն առանձնանում է ճարտարապետական լուծումներով և որ ամենակարևորն է բարձր սեյսմակայունությամբ։
Նորակառույցներ Գլենդել Հիլզում
Միախառնելով մոդեռն դիզայնն ու ճարտարապետությունը հայկական քարի հետ, Նյու Էյջը կառուցել է երկու նորակառույց շենք Արգիշտի 11/14 հասցեում՝ ավելի հայտնի որպես Գլենդել Հիլզ թաղամաս անվամբ։
Շինարարական աշխատանքները ընթացել են 2019-2022 թվականներին։
Բոլոր բնակարանները վաճառված են։
Գյումրու քաղաքապետարան
Գյումրու քաղաքապետարանի ադմինիստրատիվ շենքը կառուցվել է ժամանակակից ճարտարապետական լուծումները համադրելով հայկական զարդաքանդակների և նախշերի հետ։ Վարդանանց հրապարակի զարդը շատ շուտ դարձավ Գյումրու այցեքարտերից մեկը։
Ղեկավարներ
Խորհրդի Անդամներ
Հովհաննես Տոնոյան
2001 թ․-ից զբաղեցրել է տարբեր պաշտոններ շինարարական ընկերություններում։ 2012 թ․-ից հանդիսանում է շինարարական և կառուցապատման ոլորտի մի շարք ընկերությունների համահիմնադիր և տնօրեն։ Ունի ավելի քան 13 տարվա կառավարման փորձ։
Արմեն Տոնոյան
2008 թ․-ից զբաղեցրել է տարբեր պաշտոններ շինարարական ընկերություններում։ 2012 թ․-ից հանդիսանում է շինարարական, կառուցապատման և էներգետիկ ոլորտի մի շարք ընկերությունների համահիմնադիր և տնօրեն։ Ունի ավելի քան 13 տարվա կառավարման փորձ։
Հարություն Պողոսյան
2008 թ․-ից հանդիսանում է գլխավոր հաշվապահ մի շարք տարբեր ոլորտների ընկերություններում։ 2024 թ․-ից դասավանդում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ-Ն Գյումրու մասնաճյուղում։ Ունի ավելի քան 17 տարվա ֆինանսական ոլորտի փորձ։
Տնօրեն
Սուրեն Թովմասյան
1985 թ․-ից զբաղեցրել է տարբեր պաշտոններ շինարարական ընկերություններում։ 2018 թ․-ից հանդիսանում է շինարարական, կառուցապատման և էներգետիկ ոլորտի մի շարք ընկերությունների համահիմնադիր և տնօրեն։